▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի վճարած հարկերը. «ՀԺ»

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երեւանի Արարտի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» եւ «Օնիրա գլաբ» ընկերությունները միասին վերցրած, անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ:

Դրանից 4 մլրդ 768 մլն դրամը բաժին է հասնում միայն «Օնիրա քլաբ»-ին (սա Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվողն հայտնի կազինոն է):

2013 թվականի համեմատ՝ վերը նշված ընկերությունների վճարած հարկերը գրեթե կրկնապատկվել են: 2013-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունները վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ հարկ: Այս ավելացումն ամբողջությամբ «Օնիրա քլաբ»-ի շնորհիվ է, քանի որ մյուս բոլոր ընկերությունների մասով վճարած հարկերը էականորեն նվազել են»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին