▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն, նիստ է արել. «Հրապարակ»

«Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին եւ ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գեւորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը. ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել: Դա ԲՀԿ-ի գրասենյակը չի, նախկինում է եղել, ընկերական տեղ է, ուղղակի հավաքատեղի, առանց կուսակցական որեւէ բանի՝ միշտ էլ այնտեղ հավաքվում ենք, նման քաղաքական կամ թեկնածության թեմա չկա»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին