▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի թանկարժեք հաճույքները Մոնակոյում.«Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները ցնցվում են հակառակորդի կրակոցներից, եւ պատերազմի վերսկսումը քննարկվում է որպես լիովին հավանական վարկած, ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի հետ հանգստանում էր զվարճանքների կենտրոն համարվող Մոնակոյում։ ԲՀԿ առաջնորդը երեկ վերադարձել է արձակուրդից։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոնակոյում թանկարժեք հաճույքների մեջ է եղել. VIP ընդունելություն՝ շքեղ ավտոմեքենաներով, խաղացել է Մոնտե Կարլոյի VIP սրահում, ճաշել VIP ռեստորանում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է: Այլ կերպ ասած՝ օգտվել է միայն մեծահարուստների համար նախատեսված հաճույքներից:
Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի հետ Մոնակոյում է եղել նաեւ ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, որը Ծառուկյանի երեխաների քավորն է: Բացի նրանից՝ Ծառուկյանին են ուղեկցել նաեւ հայաստանյան մի շարք այլ պաշտոնյաներ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները ցնցվում են հակառակորդի կրակոցներից, եւ պատերազմի վերսկսումը քննարկվում է որպես լիովին հավանական վարկած, ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի հետ հանգստանում էր զվարճանքների կենտրոն համարվող Մոնակոյում։ ԲՀԿ առաջնորդը երեկ վերադարձել է արձակուրդից։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոնակոյում թանկարժեք հաճույքների մեջ է եղել. VIP ընդունելություն՝ շքեղ ավտոմեքենաներով, խաղացել է Մոնտե Կարլոյի VIP սրահում, ճաշել VIP ռեստորանում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է: Այլ կերպ ասած՝ օգտվել է միայն մեծահարուստների համար նախատեսված հաճույքներից:Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի հետ Մոնակոյում է եղել նաեւ ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, որը Ծառուկյանի երեխաների քավորն է: Բացի նրանից՝ Ծառուկյանին են ուղեկցել նաեւ հայաստանյան մի շարք այլ պաշտոնյաներ»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին