▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու. «Հրապարակ»

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները զարգանում են Հայաստանի քնած քաղաքական դաշտի եւ գրեթե վերացած քաղաքական ընդդիմության համար անպատկերացնելի արագությամբ:

Սերժ Սարգսյանի ելույթից երեք աշխատանքային օր էլ չի անցել, սակայն արդեն ընթացք է տրվել Ծառուկյանին պատգամավորական մանդատից եւ անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին, հարկային խախտումների կասկածանքով  ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, եւ աշխատանքից ազատվել են Ծառուկյանի օբյեկտների պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցները: Տրամաբանորեն ամեն ինչ գնում է քաղաքական ոչնչացում, գուցե քրեական հետապնդում, եթե մինչ այդ Ծառուկյանը չհեռանա Հայաստանից՝ անհայտ ուղղությամբ:

Սարգսյանը գործում է հստակ եւ հատու, բացարձակապես տիրապետելով դրությանը: Ծառուկյանը, ինչպես նաեւ նրան փոխկապակցված եռյակը, գուցե անսպասելիությունից, գուցե անճարակությունից՝ կաթվածահար են: Նրանք չունեն ոչ գործողության հնարավորություն, ոչ հեռանկար:

Դա այլ իրադրություն էր, երբ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն նույն Սարգսյանի թողտվությամբ այլընտրանք էին «աշխատում», ըստ ամենայնի՝ ցուցարարներ հավաքագրում, վճարված փոխադրամիջոցներով Երեւան տեղափոխում, Ազատության հրապարակում մի երկու ժամ դատարկախոսում: Այժմ, երբ պարզվեց, որ այլընտրանքի երանելի ժամանակները մնացին հետեւում, հետեւում մնացին նաեւ թեկուզ մի քանի հազար մարդ մոբլիզացնելու ԲՀԿ-ի ֆինանսակազմակերպչական հնարավորությունները:
Ի վերջո, Ծառուկյանի ձերբակալությունը Քոչարյանի ոչնչացում է նշանակելու»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին