▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում՝ բազմաթիվ անգամ․ Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարություններին, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը քաղաքական է, հայտարարեց.

/filemanager/uploads/2020/06/week-3/Carukyan-Vanecyan.jpg

«Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանը այգում հայտարարություններ է արել՝ կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ։ Երեկ շրջանառության մեջ հայտնված փաստաթուղթն, իմ տեղեկություններով, գտնվել է շատ ավելի շուտ», - ասաց Սիմոնյանը: 

Անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ 2012 թվականին ինքը բարձր է գնահատում ԲՀԿ ղեկավարի քաղաքական գործունեությունը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ այն 2012 թվականի վաղեմության է, և ամենևին համակրանքի նշան չէ, պարզապես արձանագրում է եղել և այժմ էլ կարող է հայտարարել, որ այդ ժամանակաշրջանում ՀՀԿ-ի դեմ պայքարի ռեալ շանսեր ունեցող միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այս գործընթացը քաղաքական որևէ ենթատեքստ չի պարունակում և բացառապես իրավական գործընթաց է։ Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Սիմոնյանն ասաց, թե փողոցը փակ է եղել, և ոստիկանները ընդամենը փողոցը բացել են, մինչդեռ տարիներ շարունակ նախկինում կիրառվել է անհամաչափ ուժ, և ԲՀԿ պատգամավորները լռել են։

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ֆեյսբուքյան էջում 2017-ին ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ փաստաթուղթը տարածելուն: Նրա խոսքով Առողջապահության նախարարը Հայաստանի իշխող կուսակցության վարչության անդամ է.

«Բացի ՀՀ առողջապահության նախարարը լինելուց՝ նա նաև քաղաքական գործիչ է, ինչպես ԿԳՄՍ նախարարը, ինչպես ես: Նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում»,- հստակեցրեց Սիմոնյանը:

«Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չի հերքել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին