▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց մեծացել է «պատահական պատերազմի» վտանգը...«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը հարցազրույց է վերցրել ղարաբաղյան հակամարտության եւ Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council  հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերից, ով մասնավորապես նշում է.

«Լեռնային Ղարաբաղում միշտ առկա է «պատահական պատերազմ» սկսվելու վտանգը, քանի որ վստահության ամրապնդման միջոցները, ինչպես, օրինակ, հետ քաշել դիպուկահարներին, որը չի ընդունում  Բաքուն, քիչ են, եթե, իհարկե, ընդհանրապես գոյություն ունեն:  Ղարաբաղի հայերը գնալով ավելի անսասան են դառնում եւ երբեք չեն զիջի ԼՂ շուրջ գտնվող տարածքները:

Բանակցությունները փակուղի են մտել 2011թ Կազանի հանդիպումից հետո, երբ կողմերը համաձայնության չեկան Հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը բանակցությունների հիմնական թեման էր 2005-ից ի վեր:

Այժմ բանակցությունների հիմնական հարցն այն է, թե արդյոք նախագահները պատրա՞ստ են մի կողմ դնել իրենց քննարկումները Հիմնարար սկզբունքների շուրջ եւ սկսել համապարփակ բանակցություններ, որոնք կհանգեցնեն երկարատեւ կարգավորման, ինչպես առաջարկում են համանախագահները»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին