▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանն առաջին ոսկե մեդալը բերեց Հայաստանին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։

Հայ ծանրորդի հետ պոկում վարժությունում ոսկե մեդալի համար պայքարում էր Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն նա երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 146 կգ-անոց ծանրաձողն ու 141 կգ արդյունքով գրավեց պոկում վարժության երկրորդ տեղը: Սահակյանը երրորդ մոտեցմամբ փորձեց բարձրացնել 147 կգ-ը, սակայն չկարողացավ ու 4 կգ-ի առավելություն ունեցավ թուրք ծանրորդի նկատմամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին