▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանրամարտի ԱԱ․Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թայլանդի Պատայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Վերջինը պայքարի մեջ մտան գերծանր՝ +109 կգ քաշային ծանրորդները։ 

Մեր մարզիկներից Գոռ Մինասյանը երկամարտի 460 կգ (212+248) արդյունքով գրավեց մրցանակային 2-րդ տեղը և դարձավ արծաթե մեդալակիր։ Նա պոկում և հրում վարժություններում նույնպես փոքր արծաթե մեդալներ նվաճեց։

Այս քաշային կարգում մեր մյուս մասնակիցը՝ Ռուբեն Ալեքսանյանը, երկամարտում ցույց տվեց 437 կգ (192+245) արդյունք և գրավեց մրցանակային 3-րդ տեղը։ Նա բրոնզե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։

Համաշխարհային երեք ռեկորդներով աշխարհի չեմպիոն հռչակվեց վրացի ծանրորդ Լաշա Տալախիձեն՝ 484 կգ (220+264)։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին