▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում եմ անդրադառնալ Երևանի ընտրությունների դերին և նշանակությանը ողջ հանրապետության և Արցախի համար.Դավիթ Մանուկյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 17-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցելու է նաև մեր թիմը՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, Մանե Թանդիլյանի գլխավորությամբ։

Ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ երևանյան խնդիրներին, քանի որ մեր թիմը հերթով ներկայացնում է առկա բոլոր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ, իրատեսական և ճիշտ ճանապարհները, երևանցիներին առաջարկելով իրապես երևացող և որակական փոփոխություններ։ Ես այժմ ցանկանում եմ անդրադառնալ Երևանի ընտրությունների դերին և նշանակությանը ողջ հանրապետության և Արցախի համար։

Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են թե ինչպիսի աղետալի մարտահրավերների առջև ենք մենք հիմա կանգնած և հասկանում են, որ դրա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանություններն են, այսօր ունեն հնարավորություն իրապես մերժելու գործող իշխանություններին՝ սկիզբ դնելով նրանց հեռացմանը։

Ճանապարհը շատ պարզ է. իշխանություններին իշխանազրկել Երևանում, ապա ստիպել գնալ արտահերթ ընտրությունների և իշխանազրկել նրանց ողջ հանրապետությունում, իսկ դա կարող է անել միայն հայ ժողովուրդը։

Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ինձ համար չկան հեղինակություններ, չկա անձնական շահը հանրային շահից վեր դասելու փոքրոգություն, և ես հայերի մեջ չունեմ թշնամիներ։ Ես պարզապես ցանկանում եմ ապրել արժանապատիվ, ապրել հզոր, պաշտպանված ու զարգացող հայրենիքում։

Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն ապրի արդարության և հավասարության զգացողությամբ, որպեսզի յուրաքանչյուր հայ սրտացավ և կարեկից լինի իր հայրենակցի նկատմամբ, ոչ թե մի տեղ սով լինի, մյուս տեղում խրախճանք։

Թող Աստված ուժ և իմաստություն տա բոլորիս։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին