Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Թարմացված․ «Մայթից, այգուց մարդկանց եք բերման ենթարկում. հակաօրինական գործողություն է»,- դիմելով կարմիր բերետավորին՝ ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանը: Ոստիկանը նշեց, որ եթե հակաօրինական է, թող բողոքարկեն. «Ո՞ւմ բողոքարկեն, դավաճան Նիկոլի՞ն»,- արձագանքեց պատգամավորը: |
Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը: |
|
Թարմացված․ Թումանյան փողոցից կարմիր բերետավորները քիչ առաջ բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների: «Մայթով քայլում էի հանգիստ, ինչի՞ եք տանում»,- ասաց նրանցից մեկը: «Իրավական բեսպրեդել է, հանգիստ քայլում ենք, ոստիկանները գալիս, տանում են: Ոչ մի օրենքի խախտում չի եղել, երթևեկելի գոտին բաց է եղել, բայց գալիս, տանում են»,- ասաց ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը:
*** |
«Միացի՛ր», «Արցախ» վանկարկումներով Երևանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են: «Միացեք մեր պայքարին, միացեք հանուն ինքնիշխանության, հանուն պետականության պահպանման պայքարին: Կա Նիկոլ, չկա Հայաստան»,- ասում են նրանք: Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Դիտեք նաև՝ |