▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների փաստաբանն ասում է, որ դատարանը նվաստացուցիչ պայմանների մեջ է հայտնվել. azatutyun.am

Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկել էր նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝  նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշումը, թե՝ ոչ:

«Ազատության» հետ զրույցում հայտնել է փաստաբան Ալումյանն ու նշել. «Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քննում է իմ բողոքները՝ կապված այդ քրեական գործի հետ։ Եվ այսօր քննիչը դատարանին չի ներկայացնում ինը հատորից բաղկացած քրեական գործից գոնե մի հատոր։ Ինչքան նվաստացուցիչ պայմանների մեջ է դրվել անգամ դատարանը, որ քննիչն է որոշում, թե դատարանը ինչ նյութերի հիման վրա պիտի որոշի՝ արդյոք ես եմ ճիշտ՝ որպես բողոք ներկայացնող, թե քննիչը՝ որպես սուբյեկտ, ով այդ որոշումները կայացրել է»:

«Այս գործը փայլուն կերպով ցույց է տալիս, թե այսօր ինչ վիճակում են գտնվում մեր դատարանները ու արդարադատության համակարգը: Ես հեռու եմ այն մտքից, որ քննիչն է թելադրում դատարանին։ Ես այն կարծիքին եմ, որ եւ քննիչին, եւ դատարանին թելադրում են մի կոնկրետ կենտրոնից։ Եվ այդ թելադրանքը այն աստիճանի է, որ եւ դատարանը, եւ քննիչը, եւ դատախազությունը ոչինչ չեն կարող անել»,-հավելել է փաստաբանը։

Շարունակությունը`  սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին