▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնականոն կյանքը դեռ չի վերականգնվել. «Հրապարակ»

«Արցախից տեղեկություններ ենք ստանում, որ չնայած բարձրաստիճան պաշտոնյաների կոչերին, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի թիրախում հայտնված բնակավայրերում, մասնավորապես Մարտակերտ քաղաքում, բնականոն կյանքը դեռ չի վերականգնվել, իրենց բնակարանները լքած մարդկանց մոտ վախի զգացում կա։ Սակայն քաղաքապետ Միշա Գյուրջյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ նման բան չկա, բոլորը վաղուց վերադարձել են իրենց բնակավայր, ներգաղթը զանգվածային բնույթ է կրել հատկապես Արցախի վարչապետի՝ Մարտակերտ այցից՝մայիսի 10-ից հետո։ «Մարտակերտի դպրոցներում դասերը վերսկսվել են միայն երեկվանից»,– տեղեկացրել է քաղաքապետը, մինչդեռ տեղեկություններ կան, որ ուրբաթ օրը դպրոցներից մեկի 450 աշակերտից 23-ն են դասի գնացել։ Եվ քաղաքի մի քանի մթերային խանութներ փակվել են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին