Ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Գրիգորյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Ու սա վաճառվում ա ամանորյա փաթեթներում, որ գնում ենք մեր երեխաներին ուրախացնելու համար․ հիասթափությանս չափերը չնկարագրեմ, բայց ասեմ, որ վտանգը մեծ է թունավորման, եթե էսպիսի ժամկետանց ապրանք գնա ճուտիկների ստամոքսը։ Այս սենց #ՆորՏարի2025 happy new year, grand candy »:
Նույն տեսանյութը տարածելով` Մերի Հունանյանը գրել է․ «Գրանդ Քենդիի ղեկավարություն, եթե տոներից հետո ուշքի ես էկել, կարո՞ղ ա բարի լինես ու արձագանքես,կամ ներողություն խնդրես սպառողներից քո ժամկետանց ու որդնած արտադրանքի համար։ Տեսնես խիղճն ու ամոթը ձեզ չի՞ տանջում»։