▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիշարյանի որդին մոր ներկայությամբ հայհոյանքներ է տվել համալսարանի անձնակազմին. «Ժողովուրդ»

Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը թուլացել է արդեն, փոխարենը, սակայն, շարունակվում է թեժանալ «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ առկա տարածքային վեճը: Երեկ բանը հասավ նրան, որ ապօրինի շինարարությունը կանխելու համար համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ ՕԵԿ-ի երկաթե պատնեշը տապալեցին գետնին: Քիչ մնաց երկու կարկառուն ՕԵԿ-ականներ՝ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, մահացու վնասվածքներ ստանային: Փառք Աստծո, նրանք ողջ ու առողջ են: Եվ այդ ընթացքում իր «տաղանդով» փայլեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը: Նա մոր ներկայությամբ խուլիգանական հայհոյանքներ էր տալիս համալսարանի անձնակազմին: Երեւում է՝ նախկին ուսուցչուհի Բիշարյանի որդին մանկուց լավ է սերտել «հայհոյելու արվեստը»: Ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական վայրերում, Կարենը ի ցույց է դնում իր լկտի բառապաշարը՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ում հայհոյանք տվող է «աշխատում»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին