Արդեն տեղեկացրել ենք, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին:
galatv.am-ը գրում է, որ ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հ. Գրիգորյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով: «Ապօինի զենք կրելը եւ ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սակայն այս պահի դրությամբ, նախաքննության շահերից ելնելով, որեւէ բան հաղորդել չենք կարող: 3-4 ժամ է, ինչ սկսվել է քրեական նախաքննությունը, շարունակում են հարցաքննել Գետքի բնակիչներին»,- հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ու նշել, որ բերման ենթարկված քաղաքացիներ առայժմ չկան: Նա հրաժարվել է ասել՝ կա՞ն սպանության մեջ կասկածվող անձինք՝պնդելով, որ անգամ այդ տեղեկության հրապարակումը կարող է վնասել նախաքննությանը: Սպանվածի դիակը տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում