Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին, հաղորդում է Արմսպորտ-ը՝ հղում անելով Match TV-ին։
««Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան», և ոչ միայն նրանք, շարունակում են հետևել Նաիրին և՛ Հայաստանի հավաքականի, և՛ «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած խաղերում»,- ասել է Կլյուևը։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նա երկաթուղայինների ճամբար է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթում։ Դրանցում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։