▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ խաղում 58:92 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Մեր թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր, որը վաստակեց 18 միավոր: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին Ալբանիայի հետ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին