▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի՞ է արդյոք «Քարֆուրի» մուտքը Հայաստան. «Հրապարակ»

««Քարֆուր» սուպերմարկետների ցանցի գալուստին Հայաստանում երկար ենք սպասել: Սակայն վերջին շրջանում մեզ հասած տեղեկությունները՝ կապված  «Քարֆուրի» բիզնես-պլանների հետ, կասկածի տակ են դնում՝ արդյո՞ք ֆրանսիական այդ գիգանտի գալուստը մեր երկիր բարի կլինի:

Պարզվում է՝ Հայաստանը կառավարելու է արաբական աշխարհում գտնվող, ավելի կոնկրետ՝ Դուբայի գլխամասային կառույցը, թեեւ ընկերությունը ֆրանսիական է:  Հայաստանում ընկերությունը որոշել է այնպիսի պարտադրող քաղաքականություն վարել մատակարարների հետ, որ վերջիններս ընկել են լուրջ մտածմունքների մեջ՝ գնա՞լ այդ պայմաններով համագործակցության, թե՞ ոչ: Բանն այն է, որ «Քարֆուրում» ոչ թե առաջարկում, այլ իրենց հետ համագործակցության դեպքում պահանջում են, որ մատակարար ընկերություններն իրենց ապրանքը մատակարարեն ահռելի մեծ զեղչերով: Սովորաբար շուկայում ընդունված կարգ է, որ մատակարարները խանութներին ապրանք են տրամադրում առավելագույնը մինչեւ 5 տոկոս զեղչերով կամ մի փոքր ավելի ՝ կախված ապրանքի տեսակից։ Իսկ ահա դեմոկրատ ֆրանսիացիները որոշել են մի քանի անգամ ավելի մեծ զեղչեր սահմանել եւ հայ մատակարարներից ապրանքը ձեռք բերել «ջրի գնով»։ Մեր տեղեկություններով՝ նրանց ակնկալած զեղչերը հասնում են մինչեւ 15 տոկոս եւ ավելի։ Սա իրենք բացատրում են նրանով, որ ցանկանում են ամենացածր գները սահմանել Հայաստանում։ Սակայն արդյունքում սպառողը դրանից առանձնապես չի շահում, քանզի մատակարարն իր նվազագույն եկամուտն ավելացնելու համար ստիպված պետք է լինի ամբողջ երկրով մեկ բարձրացնել իր ապրանքի գինը, որպեսզի կարողանա նման մեծ չափով զեղչ ապահովել «Special for Carrefour»։ Արդյունքում «Քարֆուրն» ապրանքը վերցնելու է արդեն թանկացած, բայց իր համար մեծ չափով զեղչված գնով եւ 20-30 տոկոս գին ավելացնելով վրան՝ վաճառելու է մյուս խանութների համեմատ շատ չնչին չափով մատչելի գնով, օրինակ՝ ընդամենը 2-3 տոկոս»:

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին