Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի խոսքին, ասել էր. «Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը»: Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է այս հայտարարությանը. «Հավանաբար նկատել եք, որ Ադրբեջանը հրաժարվում է որևէ հարթակում վերջին երկու ամիսներին Հայաստանի հետ որևէ բան բանակցել։ Դեռ հոկտեմբերին, երբ Գրանադայում Ադրբեջանը չմասնակցեց ԵՄ միջնորդությամբ հանդիպմանը, ակնհայտ էր, որ պաշտոնական Բաքուն որոշում է կայացրել չեզոքացնել որևէ միջնորդի մասնակցություն հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Սրա պատճառն էլ է պարզ. եթե կարելի է Հայաստանին միայնակ (Թուրքիայի հետ) ճնշել, ապա ի՞նչ կարիք կա միջնորդների։ Միջնորդ ուժեղ կողմին պետք չէ»։ |
«Բաքուն որոշել է չեզոքացնել որևէ միջնորդի մասնակցություն հայ-ադրբեջանական հակամարտությանը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet