6 տարով վարկ ենք վերցրել ու մոտ մի տարին ենք փակել: Գնացինք հետաքրքրվեցինք, թե ինչքան է մնացել, որ միանգամից փակենք, անտեղի տոկոսներ չմուծենք` պարզվեց որ մայր գումարից գրեթե ոչինչ չենք փակել: Աչքերն արյուն կոխած տոկոսներն են միայն գանձել ու շատ չնչին գումար էլ` մայր գումարից է փակվել:
Այսինքն, եթե դու հանկարծ որոշես, ոնց մենք, որ մի տարի հետո միանգամից փակես գումարը, կպարզվի, որ իրենք արդեն 6 տարվա տոկոսները ստացել են: Ու դու ինչքան վերցրել ես, դեռ այդքան էլ պարտք ես:
Հ.Գ. Պայմանագիրը կնքելիս շատերս չենք նստում կետ առ կետ իրավաբանի հետ կարդում, քննարկում, որովհետև որպես կանոն գումարը շատ արագ է հարկավոր լինում ու էլ չես նայում տոկոս...պայման...
Ինչ ասեմ, շան տարած լինի...