«Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում 2018 թվականից ցայսօր, բենզինի ներկրման չափաբաժինների մասով շատ քիչ փոփոխություններ է եղել, շաքարինը, եթե չեմ սխալվում ընդհանրապես չի փոխվել, նույնը վերաբերում է հացահատիկին: Բանանը ձեր իշխանափոխության սիմվոլն է, այնպես որ, չլինելով տնտեսագետ, ես կհամարեմ, որ եթե չափաբաժինները մենաշնորհների չեն փոխվել, ապա մինչև այդ ձեր ասած ամեն ինչն իրականությանը չեր համապատասխանում»,- Աժ-ում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելիս, պատասխանելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ նախկինում եղած մենաշնորհների վերաբերյալ հարցին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
|