▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալասանյանը թանկացրել է Գյումրիի տրանսպորտի ուղեվարձը

«Գյումրին ես եմ» քաղաքացիական նախաձեռնության էջում գրված է, որ Գյումրիում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացվել է` 50-ից դառնալով 70 դրամ.


«Գյումրու թիվ 24-ի երթուղային տաքսուց օգտվելիս, գյումրեցիները նախկին 50 դրամի փոխարեն, պետք է վճարեն 70 դրամ:Այս մասին քաղաքի բնակիչները տեղեկացրել են ապրիլի 2-ին՝ ճիշտ այն օրը, երբ Րաֆֆի Հովհաննսիյանը հանրահավաք անցկացրեց Գյումրիում:
Քաղաքի ամենաէժան երթուղու՝ 24 համարի, որը նախկինում աշխատոււմ էր 6 համարի «տակ», ուղեվարձը 50 դրամ էր: Այդ սակագինը հաստատվել էր դեռևս Վարդան Ղուկասյանի օրոք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է և 4-ից 5 կանգառ ունի:
Սակայն Գյումրու համայնքի ղեկավարի կամայական որոշումը զայրույթի մեծ ալիք է բարձացրել բնակչության շրջանում: Գյումրեցիների համար անհասկանալի, թե առանց որևէ հիմնավորման և առանց ավագանու որոշման, ինչու է «օդից վերցրած» ուղեվարձ սահմանվել:
Նախօրեին Բալասանյանի մամուլի քարտուղարը հավաստիացնում էր, որ այդ երթուղին սպասարկողները մրցույթը շահել են 150 դրամով, բայց տարիներ շարունակ աշխատել են 50 դրամ սակագնով: Այժմ՝ աշխատելու են 70 դրամով: Սա էր Գյումրու համայնքապետարանի հիմնավոր «պարզաբանումը»:
Մինչդեռ գյումրեցիները կես կատակ կես լուրջ նշում են, որ ուղեվարձի թանկացումը հենց ապրիլի 2-ին, Բալասանյանի յուրօրինակ նվեր էր Րաֆֆիին՝ Գյումրու բողոքավոր ընտրազանգվածի թվի ավելացման տեսքով:
Ի դեպ, Սամվել Բալասանյանը, ով ամիսներ առաջ հրապարակայնորեն արհամարել էր ՀՀ նախագահին՝ չմասնակցելով Գյումրիում վերջինիս կողմից կազմակերպված հյուրասիրությանը, շարունակում է աշխատանքից ազատել Գյումրու քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող հանրապետականներին: Վերջիններս որոշել են չկրկնել իրենց կրճատված ընկերների սխալը և լրատվամիջոցներին մանրամասն ներկայացնել «հարկադիր- պարտադիր» գրված դիմումների պատճառները և դրդիչներին:
Իսկ Սամվել Բալասանյանը` որդու օֆշորային ընկերությունների միջոցով, իր ձեռքն է վերցրել Գյումրու նախակրթարանների սննդի և հացի մատակարարումը, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի համար չինական լամպերի ներկրումը, որի համար բյուջեով արդեն նախատեսել է 180 մլն.դրամ: Ըստ գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների, տրանսպորտի գնի թանկացումը քաղաքապետի «ատկատների» ոլորտից է»:

Հ.Գ.: ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց տեղեկատվությունը ճշտել Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին