▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաբայան Սամվելի հանդեպ վերաբերմունքս այս նկարով է սահմանափակվում»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաբայան Սամվելի և իր ասածների հանդեպ վերաբերմունքս այս նկարով ա սահմանափակվում։ Ուրախ, զվարթ նստած պատմում ա, ոնց ա թողել իր քաղաքական ուժի ընտրողներին, գաղթի ճանապարհին հազարավոր մարդկանց, իսկական տղերքին, որոնք մինչև վերջ մնում են ու փորձում են քաոսը կասեցնել ու հասել Երևան ադրբեջանցիներին անցակետում «բարևելով»։


Սյամոն դեռ շաբաթներ առաջ խոստանում էր մինչև վերջ մնալ Արցախում, բայց բոլորից շուտ Երևան հասավ։ Ինքը պատմում ա ու դեռ կպատմի շատ հեքիաթներ, օգտվելով նրանից, որ բոլորի գլուխը խառն ա փախստականներով։ Դա էր իրա դուրս գալու «փրկագինը»։ Դա է իր ֆունկցիան Երևանում
Ու էն, որ ԱԱԾ-ն մինչև հիմա չի զբաղվել իրա սեպարատ շփումներով ադրբեջանցիների հետ նաև դրա վառ ապացույց ա։ Էլ չասեմ 44-օրյաի ժամանակվանից իրան լիքը հարցեր կան, ինչպես և Ռուսաստանում անցկացրած տարիների»։

Թարմացում․ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Բաբայան Սամո անուն ազգանունով մեկը և՛ 2020-ի նոյեմբերին առաջիններից թողեց ու փախավ Ստեփանակերտից, և՛ այսօր։
Հիմա եկել, Պետրոսի մոտ իրեն դրել է իր երազած տղու տեղը։
Ես գիտեի նա հերոս է, բայց արի ու տես իրականում դուրս եկավ ընդամենը շարքային զավզակ…նիկոլական զավզակ։
Արցախի նախկին նախագահներն ու պատգամավորներից շատերն այս պահին դեռ Արցախում են, իսկ դու՝ Սամո, թռել ես Երևան, ինչպես թռար 2020-ի նոյեմբերին։
Չի կարելի այդքան իջնել։
Կոմանդույուշչիից դարձար շարքային նիկոլիստ։
Ավելի լավ չէ՞ր հերոս նահատակվեիր, քան դառնայիր շարքային նիկոլական զավզակ։
Եթե ամոթ ունենայիր, քեզ գլխից պիտի գնդակահարեիր»։

Թարմացում․ ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահին հրաժարականի պահանջ դնողը ամբողջ սնգ տարածքի «նայող» ռուսական գրու-ի կոնկրետ «ուպրավլենինա»: Արցախը հանձնելա նրա դրած կառավարությունը: Բայց ռուսաստանը մեղավոր չի, նրա դրած գեբեշնիկ կառավարություննա մեղավոր։
Կապիտուլյացիան հիմա չի ստորագրվել, 20 թվի նոյեմբերի 9-ինա ստորագրվել:
Բայց նիկՕլը մեղավոր չի, Արցախի (արդեն երեկվա) գեբեշնիկ ղեկավարություննա մեղավոր։
Եկա, ասի` բարև ձեզ, ոնց եք: Ասին` անցիր: 15 մետր քայլելով անցա (վերջինը ես էի)......
Ու սա ՀՀ գլխավոր պետական ալիքով ...
Ու սա ասում ա Արցախի բանակի (թեկուզ) նախկին հրամանատարը...
Գլխավոր հարցազրույցավար թթվի քարն էլ (իհարկե` պատահական) հրավիրելա «ճշմարտությունը» բնակչությանը հասցնելու սուրբ առաքելության նկատառումներով։
Ատելություն եմ տարածո՞ւմ։ Լավ եմ անում»։

Թարմացում․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել:
Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:
Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:
Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպես, ում միջնորդությամբ և ինչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:
ՀԳ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին