▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա մարդ այդքան կրթվի, աշխարհ տեսնի ու վերջում ճաշակն այս կոստյումչիկը լինի՞»

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բա մարդ այդքան կրթվի, գիրք կարդա (ո՞նց ես հարցին փոխարեն հարցնի՝ ի՞նչ գիրք ես կարդում), աշխարհ տեսնի ու վերջում ճաշակն այս հրաշք կոստյումչիկը լինի՞, որն ի ցույց է դրել իր սեփական բոլոր թերություններն: Դե՛ ամուսնու իշմար գլխարկի մասին խոսք չկա...»։

Լրագրող Գալուստ Նանյանն էլ այս առիթով գրում է․ «Չէի ցանկանում սրան անրադառնալ, բայց....

Սա հագուկապի հարց չէ։ Սա պետական մակարդակով առհամարանք է։

Երբ երկրի վարչապետը՝ գլխարկով, ոչ պրոտոկոլային տեսքով, ընդունում է ԱՄՆ փոխնախագահին, իսկ ուղեկցող անձը ներկայանում է ակնհայտորեն ոչ պաշտոնական հագուստով, դա ուղիղ ուղերձ է՝ «մեզ համար այս հանդիպումը արժեք չունի»։

Դիվանագիտության մեջ մանրուք չկա։

Ով չի հարգում պրոտոկոլը, չի հարգում պետությունը, որ ներկայացնում է։

Հետևանքները՝

Լուրջ ընկալման կորուստ բարձր մակարդակի բանակցություններում

Վստահության քայքայում փակ դիվանագիտական շրջանակներում

Հայաստանի դիրքերի թուլացում՝ որպես կանխատեսելի գործընկեր

Սա արձանագրվում է։

Սա չի մոռացվում երբեք....»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին