▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա գողերը՞․․․ նրանց ևս բաժանեք պարգևավճարներ․․․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԲԱ ԳՈՂԵՐԸ՞...
Իշխանությունները դեռ էն գլխից մի քաղաքականություն են որդեգրել, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգամավորների, պետական համակարգի բարձր պաշտոնյանների, արդարադատության և ներքին գործերրի մարմինների աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար բարձրացվում են։ Միթոմ դա քիչ է` վարչապետի անձական հրամանով վերոնշյալ աշխատակիցներին տարվա ընթացքում և հատկապես տարեմուտին բաժանվում են հավելավճարներ և պարգևավճարներ։ Հիմնական միտումն այն է, որ պետական պաշտոնյանները գտնվեն բավարար նյութական պայմաններում ու կաշառք չվերցնեն։ Իսկ թոշակառուների կենսաթոշակը չի ավելացվում` հասուն տարիքը դիտարկելով, որպես Բարձրյալի կողմից արդեն իսկ հատկացված պարգևավճար, և ի հավելումն դրա` վարչապետական գլխի կողմից գիտականորեն պատճառաբանվելով, որ ծերությանը զուգահեռ զարգանում է բթամտությունը, որը զրկում է ծերերին հավելյալ գումարը խելամիտ օգտագործելու հնարավորությունից։ Այս պայմաններում խիստ կարևորվում է Հանրապետությունը կոռուպցիայից և կաշառակերությունից զերծ պահելու քաղաքականությունը։
Մնում է, որ ես էլ, որպես երեք միլիոնանոց վարչապետական երկրի վարչապետ, հրաման արձակեմ, որպեսզի գողերին ևս բաժանվեն հավելավճարներ և պարգևավճարներ, որպեսզի Հանրապետությունում իսպառ բացառվի գողությունը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին