«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի Մարին՝ Մարի Պետրոսյանը, ամուսնու կողմից բռնnւթյան է ենթարկվել
Այս մասին գրում է ՍթարՆյուզը ու հավելում․ «Մարին հրապարակել է կադրեր՝ ցույց տալով մարմնի կապտուկներն ու ստացած վերքերը
Նա միաժամանակ հայտնել է, որ ամուսնալուծվել է
Նշենք, որ Մարին և նախկին ամուսինը 3 երեխա ունեն»։
Ավելի ուշ Մարին մանրամասնել է.
«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։
Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։


