▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգը պետք է իմանա իր դավաճաններին.մեր ազգակիցը դեմ է Հայոց եղեռնի ճանաչմանը

Հայկական իրականության և հատկապես հայկական ինտերնետում սովորական է դարձել այս կամ այն հային դավաճան պիտակելը: Սովորական է, երբ ստատուսը հետ համաձայն չլինելը բավական է ստատուսի հեղինակին դավաճան որակելուն: «Ով մեր հետ չէ, դավաճան է» սկզբունքը ունի մեկ մեծ թերություն՝ այն նվաստացնում է իսկական դավաճանությունը: 

Մոդայիկ է դարձել ազգանվան «յան» մասնիկը փոխելը կամ հայկական ազգանունը անգլերենի համար բարեհունչ դարձնելը: Իհարկե, ազգանունը փոխելը դավաճանություն չէ, բայց ազգանվան հետ մեկտեղ փոխվում է մարդու ինքնությունը և հոգեբանական ինքնաընկալումը: Պետք չէ մեղադրել, երբ մարդը ուզում է «Պարոնյանի փոխարեն ունենալ «Կուպեր» ազգանունը: Պետք չէ մեղադրել մարդուն, եթե նա ուզում է փոխել ազգությունը: Նույնիսկ հայկական քիթը կարելի է վիրահատել ու դարձնել ավելի անգլո-սաքսոնական: Միևնույն է միակ բանը, որը հնարավոր չէ փոխել դա ծնողներն են: 
Հպարտանում ենք, երբ մեր ազգակիցը որևէ հաջողութայն է հասնում արտասահմանում: Ուրախանում ենք, երբ այն կամ այն հայտնի մարդու արյան մեջ թեկուզ մի քանի կաթիլ հայկական արյուն կա: Միգուցե նաև կարելի է հպարտանալ, որ աշխարհի ամենահզոր երկրի պետքարտուղարի օգնականը և գլխավոր խորհրդականը ՝Քոլբի Քուփերը (Colby J. Cooper) հայկական ծագում ունի: Իրոք, նա ոչ միայն հայկական ծագում ունի, այլ Մեծ Եղեռնը վերապրածների երրորդ սերունդն է: Բայց արի ու տես, որ նա դեմ է Հայոց Եղեռնի ճանաչմանը: Ավելին, ԱՄՆ կոնգրեսին կոչ է անում դեմ քվեարկել Եղեռնի ճանաչմանը: 

Ազգը պետք է իմանա իր դավաճաններին: Դավաճանների ծնողները պետք է ամաչեն նայել մարդկանց աչքերին: Դավաճանների ծնողները ամեն օր, ամեն ժամ ու ամեն վարկյան իրենք իրենց պետք է հարցնեն, թե ինչպես եղավ որ իրենց որդին հանկարծ վերածվեց ուրացող սրիկայի: 
Ինչ վերաբերվում է այս անձնավորությանը, ապա եթե ես լինեի ԱՄՆ քաղաքացի երբեք չէի քվեարկի նրա օգտին, ոչ թե այն պատճառով, որ նա դեմ է Հայոց Եղեռնի ճանաչմանը, այլ այն պատճառով, որ նա ուրացել է իր նախնիների հիշատակը: Այն մարդը ով չի հարգում իր սեփական հարազատներին ու նախնիներին, հաստատ չի հարգի ուրիշներին: 
Համոզված եմ, որ նրա ամերիկացի կոլեգաները նրան նույնպես համարում են դավաճան, քանի որ իր շողոքորթող վարքով նա չի վերածվել «լավ ամերիկացու», այլ պարզապես դարձել է «վատ հայ»: Համոզված եմ նաև, որ իր ծերությունը անց է կացնելու որևէ ամերիկյան ծերանոցում, բոլորից լքված, անտեսված ու մոռացված … 
Մի օր էլ նրան կհարցնեն. 
-Where are your grandparents from?
-Alabama,-կասի նա, ու դա կլինի բացարձակ ճշմարտություն:

Վահե Գալստյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին