«Այնքան անհեթեթ հայտարարություն է, որ չարժե նույնիսկ ժամանակ ծախսել դրա վրա: Էդ նույն տրամաբանությամբ, ազգանվան միջի «յան»-ն էլ պիտի հանենք, հա՞: 91-ին քանի որ Հայաստանը Խորհրդային կարգերից անցում կատարեց անկախ պետականության, վերականգնեց իր անկախությունը, ուրեմն մեր պատմական անցյալը պիտի մոռանանք, հա՞: Մենք էն Հայաստանը չենք, հա՞, որ 5000 տարի առաջ ենք եղել, էն հայ ժողովուրդը չենք, որ 5000 տարի առաջ ենք կազմավորվել՝ որպես մեր լեռնաշխարհում պետականություն ունեցող առաջին ազգերից մեկը»,- ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով զինանշանի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը: |
«Ազգանվան «յան»-ն էլ պիտի հանենք, հա՞». Արծվիկ Մինասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet