Henaran.am-ը գրում է, «Աղբյուր Սերոբ» ջոկատի անդամներից Վարդան Թաթարյանը (Արջուկ) հացադուլ է հայտարարել: Նա հացադուլն անում է Կառավարության շենքի դիմաց և այս պահին պատրաստ է պահանջները ներկայացնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ազամարտիկը մեզ հետ զրույցում նշեց, որ դժգոհ է իր կենսաթոշակից, և այսօր առավոտյան դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն քանի որ այնտեղ ոչ մի հուսադրող պատասխան չի ստացել, որոշել է հացադուլ անել: Կառավարության շենքի դիմաց մոտ 30 րոպե գտվելուց հետո Վարդան Թաթարյանին ընդունել է նամակների և դիմումների բաժնից և հորդորել նամակ-դիմում ներկայացնել: Սակայն վերջինս մեզ ասաց, որ հացադուլը շարունակելու է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում