▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այվազյանի ցուցամատը, մեղրի տակառն ու ընդդիմադիրների թուլությունը.«Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում թեժ քննարկումները հաջորդում էին միմյանց: Նախ առավոտյան շարունակվեց երեկ ընդհատված գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովի ներկայացրած եզրակացության քննարկումը: Նախորդ օրն այս հարցի քննարկման ժամանակ պատգամավորներն ամբիոնից քննադատական խոսքեր էին ուղղում եւ նշում, որ հանձնաժողովը չի կատարել իր առջեւ դրված խնդիրը, եւ նրա աշխատանքը բավարար չէ:

Երեկ իր ելույթում այս քննադատություններին անդրադարձավ հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը: «Այս ամբողջ խոսակցությունը զավեշտ է: Էս ամբիոնը ոնց որ մեղրի բոչկա լինի, որոշ պատգամավորներ «օբռուչով» են կուլ տալիս»:  Ըստ նրա՝ ոչ ոք չի ներկայացնում հանձնաժողովի արած տիտանական աշխատանքը, որի եզրակացությունը բերում են որպես իրենց մարգարեություն ներկայացնում:

Նրա ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Իսկապես Ձեր էս կրքոտ ելույթից հետո պետքա ասեմ` չարչարանքիդ ապաշխարանք, լավ ես աշխատել: Չգիտեմ` Ձեր նյարդերն ինչու են լարված, հատկապես ցուցամատի օգտագործումով», - նշեց նա:  Մինչ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ձայնի իրավունք տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Վարդան Այվազյանն իր ելույթում հիշատակել է նաեւ ՀԱԿ պատգամավորին: «Ոչ միայն անունս է տվել, այլ ամբողջ ելույթի ընթացքում ձեռքն ինձ էր ուղղված», - նկատեց Մանուկյանը` հայտարարելով, որ չի եղել որեւէ դեպք, երբ ինքը չմասնակցեր հանձնաժողովի նիստերին:

Այս հարցի քննարկումն ավարտելուց հետո խորհրդարանի ներկայացուցիչներն անցան Զարուհի Փոստանջյանի հեղինակած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման նախագծի քննարկմանը, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: Այս հարցի քննարկումը բավական թեժ ընթացք ունեցավ, սակայն հիմնականում պատգամավորները դրական էին վերաբերվում նման հայտարարության ընդունմանը: Ընդդիմադիր ելույթ ունեցավ միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որին հետեւեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ այս հայտարարության նախագծում հղում է արված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին»` առաջարկելով արժեւորել նրա դրույթները: «Խնդիրը, սակայն հենց այն է, որ մենք չենք կարող արժեւորել վերոհիշյալ հռչակագրի դրույթներն առանձին վերցված կամ ամբողջությամբ, քանի որ, մեր կարծիքով, անհասկանալի ձեւաչափով ընդունված այդ փաստաթուղթը լրջորեն վտանգում է  ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի շահերը»:

Նա նաեւ նշեց, թե հռչակագրում Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն իրենց կարծիքով կոպտագույն սխալ է:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին