Azatutyun.am-ը գրել է. այսօրվանից ուժի մեջ կմտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրական հոսանքը թանկացնելու մասին հուլիսի 1-ի որոշումը, ըստ որի՝ ցերեկը սպառվող էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը 38 դրամի փոխարեն կդառնա 41.85 դրամ (մոտ 0․1 դոլար), իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31.85 դրամ:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Սոֆյա Հովսեփյանն ու Գևորգ Սանոյանը «Ազատության» հետ զրույցում հույս են հայտնել , որ հանրային ճնշման միջոցով կհասնեն ցանկալի արդյունքների:
«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ էս օրենքը, որոշումը կա՛մ չեղյալ համարվի, կա՛մ հստակեցվի: Միգուցե օրինական է, բայց ոչ ոք դա չի հասկանում ու բացատրված չի», - ասել է Սոֆյա Հովսեփյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում