▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Անրի Վերնոյի հիշատակի օրն է

2002 թվականի այսօրը դադարեց բաբախել մի մարդու սիրտ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց արվեստին ու հայ ժողովրդին: Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ):

Անրի Վերնոյը ծնվել է 1920 թվականի Հոկտեմբերի 15-ին ներկայիս Թուրքիայի տարածքում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Ֆրանսիա: Վերնոյը ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող:

Նա մի շարք հայանպաստ հոդվածների հեղինակ է: Լրագրողի մասնագիտությանը զուգահեռ սկսում է զբաղվել կինեմատոգրաֆիայով, սկզբում, որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետև բեմադրող ռեժիսոր: Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ ինչպիսք են՝ Ալեն Դելոնը, Ժան-Պոլ Բելմոնդոն: Նա նկարահանել է շուրջ 60 կարճրամետրաժ ֆիլմ: 

1991 թվականին նկարահանում է «Մայրիկ» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքի:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին