▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդը. «Ժողովուրդ»

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին երեկ հեռացրել են  աշխատանքից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, պատճառը եղել է տուն-ինտերնատում հայտնաբերված չարաշահումները, որոնց մասին վերջերս բարձրաձայնել էր նաեւ օմբուդսմենը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Նվեր Հովհաննիսյանը պնդել է, որ ինքն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն եւ դա որեւէ չարաշահման հետ կապ չունի: Ավելին՝ ինչպես տեղեկացանք նախկին տնօրենից, ապագա տուն-ինտերնատի տնօրեն է նշանակվել Արտակ Հարությունյանը: Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը` փորձելով իր հարազատ հորեղբորորդուն` ինտերնատի նախկին գանձապահ  Արմեն Ավագյանին կարգել այդ պաշտոնում: Սակայն, պարզվում է, ջանքերն ապարդյուն էին:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին