«Այս մտքի հեղինակը հայ ռազմագերի է, ով Բաքվի դատարանում դիմել էր իրեն դատող դատավորներին»
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Խնդրում եմ մեզ տուն ուղարկեք»:
Այս մտքի հեղինակը հայ ռազմագերի է, ով Բաքվի դատարանում դիմել էր իրեն դատող դատավորներին: Ես ուզում եմ նայել բոլոր նրանց աչքերի մեջ, ովքեր իրենց քվեն տվել են կապիտուլյանտին: Ուզում եմ նայել էն զինվորների աչքերի մեջ, ովքեր ևս իրենց քվեն տվել են էդ սրիկային: Ուզում եմ նայել ու հարցնել. երջանի՞կ եք, գո՞հ եք, բավարարվա՞ծ եք:
2020-2022 թթ. ասում էիք, որ ընդդիմության հավաքներն են պատճառը, որ տղաները չեն վերադառնում: Հետո ասում էիք լրատվամիջոցներն են մեղավոր, հետո ասում էիք նախկիններն են մեղավոր: Լավ, իսկ հիմա ո՞վ է մեղավոր: Էլի բոլորը, բացի ձեր պաշտելի անասունի՞ց: Մի «բացահայտում» անեմ` էդ անասունը ձեր հավաքական կերպարն է:
Ոչ մի ժողովուրդ այսքան երջանիկ չի կործանել սեփական պետությունը»