▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն տարիքում չեմ, որ հավատամ՝ Արասը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան». Վարդան Մինասյան

Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան


«Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի չափանիշներին: Ես իրեն էլ, իր տեղակալին էլ լավ եմ ճանաչում: Ինքն այս որակներին չի համապատասխանում, որ լինի ՀՖՖ նախագահ: Ավելին ասեմ, կան կարևոր հարցեր, որ Ֆեդերացիայում նրա վերահսկողության տակ չեն: Դու պետք է ուժեղ մարդ լինես, ունենաս խարիզմա: Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանին չէր կարող ասել՝ նա ինչ որոշում կայացնի»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին.

«Ես նրան ճանաչում եմ: Ես նույնիսկ ֆուտբոլի մասին չեմ խոսում, այլ նրա մարդ տեսակի: Արասն այն եզակիներից է, ով ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ հայրենիք: Ինքը շատ հայրենասեր է: Նա իր ընտանիքը հավաքել, եկել է, որ իր երեխաները մեծանան հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլային գիտելիքներին ու ծրագրերին, ևս մեկ մեծ պլյուս է այն, որ նա մեծացել է եվրոպական ֆուտբոլային միջավայրում, գիտի բոլոր ժամանակակից տենդենցները: Ես այն տարիքում չեմ, որ հավատամ՝ ինքը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան, որքան կարող եմ: Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին