▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն ուրախությունը, որ պետք է ունենան մեր հերոսները, բոլորիս ուրախությունն է լինելու». Դիանա Գրիգորյան

Blognews.am-ը գրում է. Հունիսի 13-ին կայացավ «Հայի աչքեր» բարեգործական մարաթոնի առաջին եթերը, իսկ  արդյունքները բավականին որգևորող էին: Զ րույցում հաղորդման  հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը և «Արմենիա» հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը կիսվեցին արդեն իսկ ստացված հաջողություններով: 

«Առաջին եթերն անցավ շատ լավ` ինչպես պատկերացնում էինք: Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արդեն կատարել են իրենց գումարային նվիրատվությունը, որովհետև այսօր յուրաքանչյուր ընտանիք  ունի խնդիր և յուրաքանչյուրի խնդիրն ամենամեծն է: Բայց, այնուամենայնիվ, այդ ընտանիքները կարողացել են իրենց նվիրատվությունները կատարեն: Այն ուրախությունը, որ պետք է ունենան մեր հերոսները, բոլորիս ուրախությունն է լինելու»,- նշեց Դիանան, իսկ Ռուբենն էլ ավելացրեց, որ առաջին հաղորդման հերոսները հաղորդումից դրական տրամադրվածությամբ հեռացան. «Հավատացեք՝ հեշտ չէ, եթե տասնյակ տարիներ այդ մարդկանց  խնդիրները շատ լուրջ կազմակերպություններ չեն կարողացել լուծել և մենք կարողանում ենք հիմա վստահությամբ ասել, որ այդ խնդիրներն արդեն լուծվելու փուլում են, դա կարծում եմ մեծ բան է: Նշանակում է, որ թե՛ ծրագիրը, և թե՛ստեղծագործական խումբն այնքան ճիշտ են այդ ամենը կառուցել, որ գտել են այդ խնդիրների լուծումը: Թող հետևեն մեր հաղորդմանը, քանի որ «Հայի աչքերը» կարող են նաև ուրախ լինել»:

Ստեղծագործական խումբը միայն հաղորդման ժամանակ չէ, որ փորձում է լուծել հաղորդման հերոսների խնդիրները. «Մենք, նախապես իմանալով մեր հերոսների պատմությունները, արդեն դռներ ենք թակում, փորձում հնարավոր լուծումներ գտնել և ինչու ոչ, հնարավոր է, որ հենց հաղորդման սկզբից անակնկալ կերպով լուծում տանք տվյալ ընտանիքի հարցին»:

 

 

Այս հաղորդումը փորձում է փոխել այն ընտանիքների կյանքը, որոնք ունեն օգնության կարիք: Ռուբենն էլ այս ամենին լավատեսորեն է մոտենում և վստահ է՝ համախմբվածության արդյունքում սայլը տեղից կշարժվի. «Ես համոզված եմ, որ շաբաթ օրվանից հետո, մեր հերոսների կյանքը կփոխվի, իսկ դրան հաջորդող օրերը, վստահ եմ, ավելի լավն են լինելու»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին