▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում բոլորիս է վերաբերում

Ինձ չի վերաբերում այս կամ այն հարցը կամ օրենքը: Հաճախ լսում ենք այդ խոսքերը, դա ամենասխալ մոտեցումն է հարցերին: Դա այսօր չի վերաբերվում Ձեզ, բայց վաղը.... Մի օրինակ բերեմ, Պարտադիր կենսաթոշակի հետ կապված որոշ մարդիկ ասում էին, որ դա իրենց չի վերաբերվում, որովհետև նրանք 1974 թվի շեմը չէին անցնում...իրանք չպայքարեցին..... հիմա օրենքը փոխվեց և եթե չեմ սխալվում բոլոր պետական աշխատակիցները պարտադիր սոցիալական մուծումներ են անելու` անկախ ծնված տարեթվից:

Հիմա հարցը վարորդներին է սկսել վերաբերել, երբ տուգնքները չվճարելու համար բանկային հաշիվներն են սառեցվում... իհարկե, մարդիկ ովքեր չունեն մեքենա կասեն, բայց դա մեզ չի վերաբերում.... և այստեղ դուք սխալվեցիք... եթե նման ձև կիրառվի և նորմալ դառնա, վաղը ամեն հարցով կսկսեն Ձեր անձնական հաշիվները սառեցնել .....կարևորը ձևը սովորել են:

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում բոլորիս է վերաբերում, իհարկը, խոսքը չի գնում ներկուսակցական հարցերին, խոսքը վերաբերում է թանկացումներին, տուգանքներին և նման բաներին..... կամ էլ օրենքներին, որոնք ապրում են հասարակ աշխատող քաղաքացու ջեբի հույսով....

Աշոտ Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին