▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.


«Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, և ես խնդրեցի ալիքը փոխել և երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց բանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի բարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է գահին նստելու»:


Լրատվությունն այդպիսի բան է՝ այսօր հուզում է, վաղը մոռացվում է:


Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում դաժանորեն սպանվեց 7 հոզի, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Մեր իշխանության ոչ հստակ դիրքորոշման պատճառով ռուսական կողմը, խախտելով բոլոր պայմանագրերը, իր մոտ է պահում ոճրագործության մեջ մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մեզ այլևս չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը: Այլևս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը:

 

Հիշեցնեմ նաև, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Բերձորում Արցախի ոստիկանությունը հարձակվեց և դաժան ծեծի ենթարկեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին և համակիրներին: ԼՂՀ նախագահը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել: Ի՞նչ եղավ այս քննությունը՝ ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Առավոտ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին