▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այժմ ադրբեջանցիները փորձում են լռեցնել ամբողջ Եվրոպան, ինչը մենք չենք կարող և չպետք է հանդուրժենք

Իմ ելույթը «Բռնությունը մամուլում և մամուլի միջոցով» թեմայով զեկույցի ժամանակ
Անդրադարձս նաև Ալիևի ելույթին
Հարգելի´ գործընկերներ,
Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին կարևոր հարց բարձրացնելու և բնականաբար մենք աջակցում ենք այն:

Ընդհամենը երկու ժամ առաջ այստեղ էր Ադրբեջանի նախագահ Ալիևը, որի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված «օկուպացված տարածքների»» քաղաքական բանտարկյալների բացակայության մասին այլ կերպ քան զավեշտ դժվար է անվանել: Եթե ես ևս զավեշտի սիրահար լինեի կարող էի մի շարք օրինակներ թվարկել, այդ թվում՝ ադրբեջանական դասագրքերից մեկից մեջբերումը. ‹‹Ադրբեջանական գիտության ձեռքբերումներն օգտագործվել են Ամերիկայի հայտնագործման համար: Սակայն, չեմ կարծում, որ այս ոճը ընդունելի է Եվրոպայի Խորհրդում:
Հարգելի գործընկերներ, անկեղծ ասած ես այլ բանի մասին էի ցանկանում խոսել, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևի որպես երկրի գլխավոր «նյուզմեյքերի»» այնքան ««ազդեցիկ»» էր երկրում ինտերնետի և մամուլի ազատության մասին, որ ես որոշեցի մի քանի օրինակներ թվարկել: 
Եվ այսպես.
Համաձայն խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող ‹‹Ինդեքս օն Սենզորշիփ» միջազգային կազմակերպության՝ ճնշումն անկախ և քննադատական լրատվամիջոցների նկատմամբ շարունակվում է և դա այն դեպքում, երբ գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները պատկանում և վերահսկվում են իշխանությունների կողմից: Անկախ մամուլը բախվում է տնտեսական խտրականության հետ, խմբագիրները պնդում են, որ իշխանությունները պարբերաբար ճնշում են գովազդատուներին, որպեսզի վերջիններս չտեղադրեն իրենց գովազդը է քննադատական թերթերում: Սրա հետ մեկտեղ ադրբեջանական պաշտոնատար անձինք օգտագործում են քրեական եւ քաղաքացիական հետապնդումը քննադատական լրագրողներին լռեցնելու համար:
Քննադատական մամուլն դուրս է մամուլի բաշխիչ ցանցերից, որոնք վերահսկվում են պետական պաշտոնյաների կողմից: Բաշխման ավելի քան 70 տոկոսը գտնվում է պետական վերահսկողության ներքո, իսկ բնակչության 42 տոկոսը հնարավորություն չունի օգտվելու մամուլի կրպակներից:
ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուժնիկսը մեր ուշադրությանն է ներկայացրել իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու գործը Մուժնիկսը նշել է, որ ‹‹դա հերթական օրինակ»-ն է, որը ցույց է տալիս Ադրբեջանում քննադատական ձայների ահաբեկման եւ հալածանքների ծավալը:
Լրագրողներ Էլմար Հուսեյնովի և Ռաֆիք Տագիի սպանության մեղավորներն դեռ չեն բացահայտվել: Չկան նաև կասկածյալներ Իդրակ Աբասովի վրա բռնի հարձակման գործում:: 
‹‹Տոլիշո սեդո» ամսագրի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը նշել է, որ 2012 թվականի հունիսին իր նկատմամբ վատ վերաբերմունք և անգամ խոշտանգումներ են կիրառվել: 2013 Նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, Մամեդովին դատապարտել են հինգ տարի ազատազրկման պետական դավաճանության, էթնիկ ատելության հրահրելու և թմրամիջոցների թրաֆիքինգի համար: 
Օրինակներն անսահմանափակ են և օրեցօր հայտնվում են նորերը:
Ինչպես նշել է ‹‹Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը.‹‹ Ադրբեջանի կառավարությունը փորձում է լռեցնել հասարակությանը և ժողովրդավարության ակտիվիստներին:»: 
Համաձայն ‹‹Ֆրիդոմ Հաուսի» Ադրբեջանը գնահատված է ‹‹ոչ ազատ»՝ ‹‹Ազատությունն աշխարհում 2014» և ‹‹Ազատությունն աշխարհում 2013» ազատության գնահատման ցուցանիշների հիման վրա:
Հարգելի´ գործընկերներ, այժմ նրանք փորձում են լռեցնել ամբողջ Եվրոպան, ինչը մենք չենք կարող և չպետք է հանդուրժենք:

 

Արփինե Հովհաննիսյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին