▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար»․ ակցիայի մասնակից

«Չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար»,- ասում է Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի մասնակից Ոսկու շուկայի աշխատակիցը։ Հավաքվածները դեմ են հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին, շրջանառության հարկի բարձրացմանը։ Ըստ նրանց՝ հատկապես ոսկու բնագավառում հնարավոր չէ ապահովել ՊԵԿ-ի պահանջած փաստաթղթերը, ոլորտը համեմատելի չէ բիզնեսի այլ բնագավառների հետ․ «Օրենք փոխելուց առաջ մեզ հետ պետք է խորհրդակցեն։ Ոսկու առևտուրը ոչ մի այլ բնագավառի հետ պետք չէ համեմատել։ Եթե օրինակ ես այսօր ոսկին գնում եմ 53 դոլար, վաղը կարող է դառնալ 45 դոլար, ես ո՞նց ցույց տամ էդ տարբերությունը»,- ասում է ակցիայի մասնակիցը։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին