Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Գեղցուն» քաղաքացի մի համարեք,
մե’ղք է…
«Գեղցի» ասածը բնավ կապ չունի մարդու ծննդավայրի հետ, առավել ևս՝ որևէ կապ չունի ազնիվ, նորմալ ու հայրենասեր գյուղացու հետ:
«Գեղցին», դա՝ մարդակերպի այն տեսակն է (անկախ նրանից ծնվել է քաղաքում, թե` գյուղում, զարգացած, թե՝ հետամնաց երկրում), որը չունի հայրենիք, չունի սկզբունք, չունի պարտքի զգացում, չունի արժանապատվություն, զուրկ է կենցաղային նորմալ վարվելակերպից, ճաշակից, ազնվությունից, կարեկցանքից ու բարոյականությունից։
Պատահում է, որ ուսյալ է, բայց օտարամոլ է, անկիրթ, կարճամիտ ու անլուրջ, անընդհատ փորձում է համեմատվել այլոց հետ, նմանակել իր կարծիքով հաջողվածներին:
Խեղճանում ու ստորանում է, երբ օգնության կարիք ունի, բայց իրենից օգնություն խնդրողին փորձում է ստորացնել և երեսով տալ իր տանը կիսած մի կտոր հացը, կամ արած «լավությունը»:
Դա` քաղաքում ծնվածն է, ով որևէ առավել հաջողված երկրում հայտնվելիս փորձում է խնամքով թաքցնել իր ծննդավայրն ու ազգությունը:
Դա՝ գյուղում ծնվածն ու մեծացածն է, որը խուսափում, կամ ամաչում է նշել, և փորձում է թաքցնել, որ ծնվել ու մեծացել է գյուղում։
Դա` այն չկայացածն է, որը փորձում է կայանալ այլոց աշխատանքը, վաստակն ու հեղինակությունը սևացնելու, մրոտելու, բամբասելու, զրպարտելու միջոցով, և նույնիսկ հարստանալու դեպքում` հայացքը նախանձով հառած է այլոց ունեցվածքին:
Դա՝ այն փողատերն է, ով միշտ աղքատ է…
Դա՝ այն կուշտ կերածն է, ով միշտ քաղցած է…
Դա՝ այն «քաղաքացին» է, ով ատում է իր հայրենիքն ու հայրենակիցներին…
Այ, սա է «գեղցին»...