▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախր, Շանթից ի՞նչ զոհ

Մառազմի մեջ ա ընկել մեր հասարակության մի հատվածը. հիմա էլ Շանթին են սուրբ նահատակ ու ռեժիմի հալածյալ սարքում: Շանթն էլ իր հերթին ա ինչ-որ կապիկություններ անում՝ իբր հացադուլ ա հայտարարել, դե իսկ այս ամենի ֆոնին փիառվում են տարբեր սաքունցներ...

Ախր, այ ձեր ցավը տանեմ, Շանթից ի՞նչ զոհ, պռոստը մարդը չարություն արեց, հասկացավ, որ իրան կանկրետնի նակազատ են անելու էդ չարության համար (ընդ որում, մենակ օրենքի շրջանակում էլ էդ պատիժը ավելի քան շոշափելի կարա լինի), հիմա էլ իրան դոդերի բաղերն ա գցել՝ բառիս բուն ու փոխաբերական իմաստներով: Ուզում ա 7-ի գործի էքսպերիմենտը կրկնի ու գժության պատրվակով, մեկ էլ հացադուլներով, ազատության մեջ հայտնվի:

Դե իսկ նրան պաշտպանողների մի մասը, որը արհեստականորեն հրահրում է այս աղմուկը, ունի իր շահն այս ամենի մեջ` շատ կոնկրետ ու հաճախ` նյութական: Ու մի պատմեք ինձ, որ Շանթի հետևում չկան ուժեր, որոնք շռայլորեն հոգում են նման ծախսերը: Կան, լավ էլ կան, ուղղակի սա հերթական ցիրկն ա, մենք էլ դրանից հոգնած հանդիսատեսն ենք:

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին