«Միջնորդների բացակայության պարագայում, ակնհայտ է, որ Հայաստանը ներկայացնող կապիտուլյանտ իշխանությունները և Ադրբեջանի հաբրգած արյունախում լկտի իշխանությունների երկկողմ հանդիպումը մեզ լավ բան խոստանալ չի կարող»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով հայկական ԶՈՒ ստորաբաժանումները Արցախից դուրս բերելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին, Աշոտյանը մեկնաբանեց. «ԱԽՔ կոչվող էակը, որն զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և հազար երկրի շպիոնի համբավ ունի ըստ օդում կախված լուրերի, փորձում է հանգստացնել իրենց շեֆերին՝ Ալիևին և Բայրամովին, որ Հայաստանից այլևս ոչ մի զորակոչիկ չի գնալու Արցախ: Ամենադաժանը գիտե՞ք որն է, որ իրենց տերերը էլի բավարարված չեն, և շարունակում են պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք չունի ունենալու սեփական ԶՈՒ և ՊԲ»,- ասաց Աշոտյանը: |
«ԱԽՔ կոչվող էակը փորձում է հանգստացնել իրենց շեֆերին՝ Ալիևին և Բայրամովին». Արմեն Աշոտյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet