ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։ Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված: Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են»: |
«ԱԽ քարտուղարը, որ ուրացել է իր ծննդավայրն ու այն Ադրբեջան է համարում, գլուխ գովելով է զբաղված»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet