«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարություններին՝ ասել է, որ Փաշինյանը ստում է. «Ասում է՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մեր կադաստրի վկայականն է, դրանով աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը: Ավելի մեծ սուտ ես չեմ լսել: ՀՀ-ն իր անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիման վրա, բայց աշխարհը ճանաչեց ՀՀ անկախությունը, երբ ԽՍՀՄ ազգությունների խորհուրդը հայտարարեց, որ Սովետական միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ու տարածքային միավոր այլևս գոյություն չունի: Ալմա-Աթայում ՀՀ-ն որոշեց միանալ ԱՊՀ-ին, ոչ թե որոշեց անկախություն հռչակել: Այ սենց պրիմիտիվ ստերով փորձում է արդարացնել սեփական ձախողումը»,- նշել է պատգամավորը: |
«Ավելի մեծ սուտ ես չեմ լսել». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet