Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին կրկին բացվել է այցելուների առաջ: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2012 թվականից սկսել էր եկեղեցու և նրան կից տարածքի բարեկարգումը՝ նպատակ ունենալով բավարարել այցելուների հիմնական պահանջները: Վերանորոգման ծախսերը հոգացել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարության մշակութային հարստության և թանգարանների գլխավոր վարչությունը: Գրում է ermenihaber.am-ը:
Նորոգվել և բարեկարգվել են այցելուների դիմավորման վայրը, տոմսարկղը, ճանապարհները, նորացվել է անվտանգության համակարգը: