▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանում միլիոնավոր գումարներ «լցրել» են ծակ աղբամանը

Չարենց թաղամասի թիվ 18 շենքի ֆուտբոլի դաշտի վերակառուցման աշխատանքների իրականացման համար 14.03.2025 թվականին կնքվել է 14,955,000 դրամ արժողությամբ պայմանագիր, և նախատեսվել է աշխատանքների իրականացման համար 120 օր ժամկետ։

Նշյալ պայմանագրի շրջանակում խաղադաշտը, մասնավորապես, պետք է ապահովված լիներ պատշաճ լուսավորությամբ, իրականացվեր տարածքի մաքրում աղբից, տեղադրվեին նոր նստարաններ, ձեռք բերվեին և տեղադրվեին աղբամաններ։

Բացի վերոգրյալ գումարից, հավելեմ նաև, որ Երևանի 2026 թվականի բյուջեով Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների համար նախատեսվել է 6,531,147,000 դրամ։

Սիրելի հայրենակիցներ, միլիոնավոր գումարների հատկացումների պայմաններում տեսանյութում ներկայացված են կատարված աշխատանքների արդյունքները։

Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին