▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավագ եղբոր արդարացումը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հերթական նիստում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին ու ասել.  «Ավելի լա՞վ կլիներ, եթե Ադրբեջանը զենք գներ ԱՄՆ-ից»:
«ՉԻ» - Սկսենք նրանից, որ ռուսաստանցի պաշտոնյաները սիրում են պարծենալ, թե ռուսական զենքն աշխարհում լավագույնն է: Եթե դա այդպես է, ապա մեզ համար, այո, ավելի լավ կլիներ,  եթե Ադրբեջանը զենք գներ ԱՄՆ-ից: Ավելի շատ կվճարեր եւ ավելի անորակ ապրանք կստանար: Բայց խնդիրը սա չէ, պրն Շվիդկոյի տրամաբանությունն է ապշեցուցիչ: Նույն հաջողությամբ հայերը կարող են, ասենք, մի երկու շենք պայթեցնել Մոսկվայի կենտրոնում ու ասել` «Ավելի լա՞վ կլիներ, եթե չեչենները կամ թալիբները պայթեցնեին»: Այլ կերպ ասած` խոսքը լավ ու վատի մասին չէ, խոսքն այն մասին է, որ մեր դաշնակիցն է մեր թշնամուն զենք վաճառում: Դա, հասկանալի է, հանուն փողի է անում, բայց չէ որ ահաբեկիչներին նույնպես վատ չեն վարձատրում»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին