▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը ռեկորդով հաղթեց Մ23 Եվրոպայի առաջնությունում

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89կգ) չեմպիոն դարձավ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մրցաշարում հաղթեց եկրամարտի 375կգ արդյունքով: Պոկում վարժությունն ավարտեց 165, իսկ հրումը՝ 210կգ-ով: Պոկում վարժությունում նա փոքր արծաթ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր ոսկի: Նա նաեւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի ռեկորդ գրանցեց:

Նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը գրավեց 3-րդ տեղը երկամարտում 357կգ-ով:

Ավելի վաղ  չեմպիոն էին դարձել Կարեն Ավագյանը (89կգ) եւ Լիանա Գյուրջյանը (81կգ): Արծաթե մեդալակիր էր դարձել Արա Աղանյանը (89կգ): Ռաֆիկ Հարությունյանը (81կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին