«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայկական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը՝ աշխարհահռչակ ռեժիսոր, կինովավերագրող ու պարզապես սիրված հայ մարդ Արտավազդ Փելեշյանը, նախօրեին սրտի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում: Մեր անվանի հայրենակցի վիրահատությունը, ըստ խմբագրության ունեցած տեղեկատվության, միանգամայն բարեհաջող է անցել:
Ի դեպ, ճակատագրի յուրօրինակ զիգզագ կամ գուցե նաեւ հատկանշական դրվագ է, որ մեր, առանց չափազանցության՝ մեծերից մեկի սիրտը վիրահատել է մեկ ուրիշ անվանի ու իր ասպարեզում ոչ պակաս աշխարհահռչակ հայ՝ կարդիովիրաբույժ, ՌԴ առողջապահության եւ սոցիալական նախարարության զարգացման գլխավոր մասնագետ, Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոնի սրտանոթային հիվանդությունների ռենտգենա-վիրաբուժական մեթոդների հետազոտման եւ բուժման բաժանմունքի ղեկավար, Ռուսասատանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում